Ադրբեջանի Սաաթլինի շրջանի Նաբաթքենդ և Օրթա Մուղան գյուղերի բնակիչները երեկ փորձել են փակել դեպի Բաքու տանող ավտոճանապարհը: Մարդիկ բողոքել են ջրի պակասի դեմ։
Տեղի բնակիչները պնդում են, որ արդեն երկար ժամանակ է, ինչ գյուղատնտեսական հողերին ջուր չի մատակարարվում, և բոլոր ցանքատարածություններն այրվել են։
Ոստիկանությունը կոշտ ուժային մեթոդներով ցրել է ակցիայի մասնակիցներին։ Կան տուժածներ: Ռետինե փամփուշտներից վնասվածքներ ստացած անձինք հոսպիտալացվել են, 10 մարդ ձերբակալվել է: