Ռուսական խաղաղապահ զորախումբը նախորդ օրվա ընթացքում Մարտունու շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում. տուժածներ չկան։ Այս մասին նշված է ՌԴ պաշտպանության նախարարության ամփոփագրում:
«Տվյալ փաստի առնչությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունն ադրբեջանական և հայկական կողմերի հետ համատեղ քննություն է անցկացնում»,- ասված է ՌԴ ՊՆ կայքում։
Նշվում է, որ երեսուն դիտակետում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրադրության շուրջօրյա մշտադիտարկում և հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: