Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել՝ հայտնել են տարերային աղետների հետևանքների վերացման վարչությունից: Երկրաշարժը տեղի է ունեցել մոտ 7 կմ խորությամբ։
Թուրքիայի հարավ-արևելքում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 10 հազար հետցնցում: Ստորգետնյա ցնցումներ զգացվել են երկրի 11 նահանգում և հարևան պետություններում, առավելապես՝ Սիրիայում: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժը որակել են «դարի աղետ»։ Զոհերի թիվը գերազանցել է 48 հազարը: Մինչ օրս չի ճանաչվել զոհվածների 1615 մարմին: