Իրանն ուսումնասիրում է Սաուդյան Արաբիայի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հնարավորությունը, որը դադարեցվել էր 2016 թվականին՝ երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների խզումից հետո: Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուին։
Նրա խոսքով՝ բանակցություններ են ընթանում սաուդական կողմի հետ՝ թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար։ «Թույլտվությունների տրամադրումից հետո երկրների միջև ավիահաղորդակցությունը կվերականգնվի»,- Tasnim-ի փոխանցմամբ՝ նշել է պաշտոնյան:
Մարտի 10-ին Իրանն ու Սաուդյան Արաբիան պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանությունների աշխատանքի վերսկսման մասին: