Այսօրվա ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ առաջիկայում նախատեսվում է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:
Նա անդրադարձավ նաև Միրզոյանի՝ ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի հետ Մոսկվայում համաձայնեցված այցը չեղարկելու մասին հարցին:
«Այդ հանդիպման չկայանալը սուր ճգնաժամի հետ էր կապված, ոչ թե հանդիպում բոյկոտելու: Այդ իրավիճակում անհրաժեշտ էր, որ նախարարը լինի Երևանում»,- ասաց Փաշինյանը:
Նա շեշտեց, որ հանդիպումը չի չեղարկվել: