Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ վերջին շրջանում Աթենքի և Անկարայի հարաբերություններում լարվածությունը նվազել է՝ գրում են տեղական լրատվամիջոցները:
«Նախկին սադրանքների, ագրեսիվ վարքագծից հետո մենք տեսնում ենք ավելի դրական վերաբերմունք: Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերի և Հունաստանում երկաթուղային վթարի հետ կապված երկու երկրի արձագանքը և զոհերի նկատմամբ կարեկցանքը փոխեցին մեր պետությունների և ժողովուրդների հարաբերությունները»,- ասել է Միցոտակիսը։