Արցախում հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով «Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակում է մարդասիրական աջակցություն ցուցաբերել Արցախին՝ այս անգամ նվիրաբերելով 211 000 կգ կարտոֆիլի սերմեր և 21 600 լիտր արևածաղկի ձիթայուղ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 27-ին տեղի է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը, որի ժամանակ քննարկվել է նաև Արցախի հարցը:
Համահայկական համախմբման շնորհիվ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով հումանիտար ճգնաժամը մեղմելու նպատակով, առաջին փուլով, «Հայաստան» հիմնադրամը 100 տոննա պարենամթերք է նվիրաբերել ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը: