ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև Elsewedy Electric Group ընկերության ներկայացուցիչները։
Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանում ներդրումային հնարավորությունները, էներգետիկ ենթակառուցվածքների և վերականգնվող էներգիայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները։
Նախարարը նշել է, որ Հայաստանի ենթակառուցվածքները բավական արագ են զարգանում, Հայաստանի էներգետիկ համակարգում ենթակառուցվածքների կառուցման, վերակառուցման, վերազինման աշխատանքները հիմնականում իրականացվում են միջազգային մրցույթների միջոցով, և եգիպտական ընկերությունները կարող են մասնակցություն ունենալ դրանց։
Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։