Մարտի 6-13-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5428 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 150 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 241, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 311 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 80, գերձայնային ազդանշաններով կամ փարոսիկներով երթևեկելու՝ 2, չամրակապված վարելու՝ 115, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 464, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 590 իրավախախտումներ։ 234 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 479-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 114-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 97 անձ։
Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 6818 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 186 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 135, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 414 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 51, չամրակապված վարելու՝ 906, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 127 իրավախախտումներ։ 301 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1702-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 50-ը՝ թաղանթապատված դիմապակիով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 58 անձ։