Մալդիվյան կղզիների կառավարությունը ողջունել է Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսումը և որոշել է նույնպես վերականգնել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, ասվում է երկրի ԱԳՆ հայտարարության մեջ։
Մալդիվներն Իրանի հետ քաղաքական հարաբերությունները խզել էր 2016 թվականի մայիսի 17-ին՝ նախկին նախագահ Աբդուլլահ Յամենի օրոք, որին կղզիների դատարանը դատապարտել է 11 տարվա ազատազրկման՝ կաշառակերության և փողերի լվացման համար և պարտավորեցրել է վճարել 5 միլիոն դոլար տուգանք։