ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ Իվա Պետրովայի գլխավորությամբ:
Նախարարի տեղակալը ողջունել է առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել Հայաստանում դատաիրավական ու հակակոռուպցիոն բարեփոխումների օրակարգը:
Ընդգծվել է, որ նախարարությունը բարձր է գնահատում ԱՄՀ-ի կողմից տրամադրված իրավական ուղղություններով աջակցությունը:
Կողմերն անդրադարձել են նաև հանրային ծառայության ոլորտների բարեփոխումներին, սնանկության գործընթացների իրավական դաշտի իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման և դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմների կատարելագործման տեսլականին։
Քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև կորպորատիվ կառավարման նոր կանոնագրքի նախագծին, դրանում հակակոռուպցիոն մեխանիզմների ամրագրման անհրաժեշտությանը և պետական մասնակցությամբ առևտրային ընկերություններում հակակոռուպցիոն կառուցակարգերի ներդրման կարևորությանը։
Հանդիպման ընթացքում կողմերը պայմանավորվել են ընդլայնել համագործակցությունն ու մտքեր են փոխանակել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: