Մարտի 13-ի ժամը 10:00-ի դրությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Նրանցից 3-ը հոսպիտալացված են, 19-ը չեն հոսպիտալացվել, 28-ը դուրս են գրվել: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են՝ 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը՝ մեծահասակ՝ 21-64 տարեկան:
Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չեն, 4-ը պատվաստված են 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:
Հիշեցնենք, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար:
Կարմրուկի դեմ պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում ենք դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին:
Միաժամանակ, պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, որոնք չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում: