Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ Կարապետ Մանվելյանը դուրս եկավ ԵԱ եզրափակիչ:
Նա 1:1 հաշվով հաղթեց թուրք մրցակցին:
Հիշեցնենք, որ Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ էր տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի էր ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել էր ադրբեջանցուն: