Քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հյուրընկալել է քանդակագործ, մարտի 1-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի հեղինակ Ալբերտ Վարդանյանին:
Շնորհակալություն հայտնելով արվեստագետին՝ Լևոն Հովհաննիսյանն ընդգծել է, որ արվեստի լեզուն խոսուն ու ազդեցիկ է բոլոր ժամանակներում, և հեղինակի աշխատանքը ազգային միասնականության յուրօրինակ կոչ է:
Ալբերտ Վարդանյանը, պատմելով «Ազդեցություն և հակազդեցություն» գործի մասին, նշել է, որ այն իր համար ավելին է, քան պարզապես արվեստի գործ, այն պատմություն է անցյալի մասին և խորհուրդ՝ ապագայի համար:
Զրույցի ընթացքում Լևոն Հովհաննիսյանը, հանդիպմանը ներկա քաղաքապետարանի մշակույթի և տուրիզմի վարչության պետ Գոշ Սարգսյանն ու Ալբերտ Վարդանյանը խոսել են նաև առաջիկա անելիքների մասին, քննարկել ստեղծագործական նոր համատեղ նախագծերի հնարավորությունները: