Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավ-արևելքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 48448-ի, այդ թվում՝ 6660 օտարերկրացի, 1615 մահացածների մարմինները դեռ չեն նույնականացվել, հայտնել է ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում փետրվարի 6-ին ինը ժամ ընդմիջումով 7,7 և 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր տեղի ունեցան։ Աղետի գոտում ընդգրկվեց 11 նահանգ: Թուրքիայի իշխանությունները երկրաշարժն անվանել են «դարի աղետ»։
Երկրաշարժերից տուժեց նաև Սիրիայի մի քանի շրջան, այստեղ էլ եղան զոհեր ու վիրավորներ:
Սեյսմոլոգները գրանցեցին երեք տասնյակ հետցնցումներ և հզոր նոր ցնցումներ, որոնք զգացվել են Լիբանանում, Իրաքում, Իսրայելում, Վրաստանում, Աբխազիայում: