Մարտի 12-ի դրությամբ Շիրակի մայր ջրանցքով սկսվել են Կառնուտի ջրամբարում ջրի կուտակման աշխատանքները` նախորդ տարվանից շուրջ մեկ ամիս շուտ: Այդ մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:
Անցած տարիներին ոռոգման սեզոնի ընթացքում առաջացած խնդիրները հաշվի առնելով` ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցները ոռոգման մեկնարկին ջրամբարներում համապատասխան քանակությամբ ջուր ամբարելու համար:
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի հանձնարարությամբ՝ մարզպետարանի պատասխանատուները Շիրակ ՋՕԸ-ի հետ համագործակցությամբ, հետևողական աշխատանքներ են իրականացնում ոռոգման խնդիրների կարգավորման ուղղությամբ։
Ներկայումս ընթանում են Շիրակի մայր ջրանցքի մաքրման աշխատանքները` Կառնուտի ջրամբարում ջրի կուտակումը անխոչընդոտ իրականացնելու նպատակով: