Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանն այսօր ընդունել է Դամասկոսում գործող հայկական Ազգային Սրբոց Թարգմանչաց, Ազգային Միացյալ, Կյուլլապի Կյուլպենկյան հառաջապահ Սահակյան, Հայ Կաթողիկե Ծաղկանց, Փարոս, Լույս և Հայ Ավետարանական Կենաց դպրոցների տնօրեններին և հոգաբարձուների խորհրդի ղեկավարներին:
Դեսպանը վերջիններիս է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Դամասկոսի դպրոցների ուսուցիչներին և վարչատեխնիկական անձակազմերին հատկացված դրամական օժանդակությունը:
Այնուհետև քննարկվել են հայկական կրթօջախների գործունեությանը, աշակերտության թվաքանակին, հայոց լեզվի, հայ ժողովրդի պատմության դասավանդմանն առնչվող հարցեր: