Բուխարեստում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 55 կգ քաշային Կարապետ Մանվելյանը մաքուր հաղթանակ է տարել ադրբեջանցի ըմբիշի նկատմամբ, ինչից հետո մրցակիցն աչքի է ընկել ոչ սպորտային և ագրեսիվ վարքով:
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան տեղում որակազրկել է ադրբեջանցուն:
Հիշեցնենք՝ ավելի վաղ Սահակ Հովհաննիսյանը զիջել էր թուրք մրցակցին 1/4-ում: