Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն անդրադարձել է հուշարձանների տեղադրման և խորհրդային շրջանի գործիչների մեծարման խնդրին: Նա կոչ է արել թույլ չտալ հուշարձաններ տեղադրել միայն մեկ տարածաշրջանում հայտնի անձանց կամ կասկածելի դիցաբանական կենսագրություններ ունեցող խորհրդային գործիչների համար:
«Հորինվում են կենսագրություններ՝ լի սխրանքներով, որոնք իրական կյանքում չեն եղել։ Արխիվային փաստաթղթերը կամ չեն հաստատում, կամ դրանք իսպառ բացակայում են։ Ակտիվիստների խմբերը բառացիորեն ստիպում են մեր քաղաքացիներին հավատալ խորհրդային անցյալի կուսակցական և պետական առաջնորդների առասպելականացված կենսագրություններին»,- ասել է Տոկաևը։
Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաև երիտասարդների հոգևոր և կրոնական դաստիարակությունը: Տոկաևը շրջանների ղեկավարներին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքը երիտասարդների հոգևոր և կրոնական կրթության ոլորտում։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը։ Նախագահը կարևորել է նաև երկրում ազգամիջյան ներդաշնակության պահպանումը: