7-րդ օրն է Փարիզի աղբահավաքներն ու աղբ այրող գործարանների աշխատողները գործադուլ են անում, ինչի հետևանքով Ֆրանսիայի մայրաքաղաքը դարձել է աղբանոց՝ գրում է Euronews-ը:
Փողոցները լցված են սննդային պարկերով և այլ աղբով: Տեղի բնակիչներն ու զբոսաշրջիկները դժգոհում են անտանելի գարշահոտությունից, Փարիզը ողողված է առնետներով ու մկներով:
Ռեստորանների և սուպերմարկետների սեփականատերերը մտահոգված են հակասանիտարական պայմաններով:
Իշխանությունները հայտարարում են, որ փորձում են խնդիրը լուծել՝ աղբահանության մեջ ներգրավելով մասնավոր ընկերություններին:
Պետական սեկտորի աշխատողները գործադուլ են անում՝ բողոքելով կենսաթոշակային համակարգի փոփոխության դեմ, որը ենթադրում է կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից բարձրացնել 64։