Մարտի 13-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է «Ռասմուսեն գլոբալ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Անդերս Ֆոգ Ռասմուսենին:
ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից հայտնում են, որ կողմերը քննարկել են միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: ԱԽ քարտուղարը ներկայացրել է մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և կարևորել է անվտանգության ապահովման գործում ՀՀ-ի կողմից ժողովրդավարացմանն ուղղված ջանքերը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով առաջացած ճգնաժամին:
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության գործունեությանը: