Արկտիկան գնալով ավելի մեծ ռազմավարական նշանակություն է ձեռք բերում և հանդիսանում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերի բախման նոր կետը: Այդ մասին գրում է Bloomberg-ը։ «Արկտիկայում ծովի շելֆում առկա ռեսուրսների ծավալը լավ քարտեզագրված չէ, սակայն հաշվարկները ցույց են տալիս, որ այս տարածաշրջանում է գտնվում նավթի և բնական գազի համաշխարհային պաշարների մոտ մեկ քառորդը, նրա ծովային ուղիները կարող են օրերով, եթե ոչ շաբաթներով կրճատել ավանդական առևտրային ճանապարհները»,- ասված է գրառման մեջ:
Նշվում է, որ Ռուսաստանն ուժեղացնում է իր ռազմական ներկայությունը Արկտիկայում և ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի հետ առճակատման դեպքում կկարողանա լուրջ վնաս հասցնել նրանց։ «Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում այսպես կոչված Գրենլանդիա- Իսլանդիա-Մեծ Բրիտանիա միջանցքը։ Ռուսաստանը կարող է խախտել առևտրային նավագնացությունը կամ փակել ԱՄՆ-ի համար ռազմական մատակարարման ուղիները»,- գրում Է Bloomberg-ը։