Ամփոփեցինք Մալաթիա-Սեբաստիա շրջայցը՝ նաև հանդիպելով Հաղթանակ թաղամասի (4-րդ գյուղ) բնակիչների հետ: Այդ մասին ասված է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի Ֆեյբուքի էջում։
«Ուրախ եմ, որ այս հանդիպումների արդյունքում կարողացանք մի շարք խնդիրների լուծումներ տալ:
-
Կբարեկարգվի 82 մանկապարտեզի բակը:
-
Կվերանորոգվի Էներգետիկների թաղամասի մանկապարտեզը և կբարեկարգվեն բակն ու ֆուտբոլի դաշտը:
-
Կբարեկարգվի նաև Արարատյան զանգվածում գտնվող 152 դպրոցի բակը:
-
Վահան Զատիկյանի անվան մարզադպրոցը, որ գտնվում է անմխիթար վիճակում, ամբողջությամբ կվերանորոգվի:
-
Օրբելյանի անվան արվեստի դպրոցի շինության տարածքը կընդլայնվի՝ ապահովելու երաժշտական կրթություն ստացող երեխաների հարմարավետ ուսումը:
-
Հարավ-արևմտյան թաղամասի մի շարք հասցեների կոյուղատարեր ամբողջությամբ կփոխարինվեն:
-
Հաղթանակ թաղամասում վերջին 30 տարիների ընթացքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, բայց կարողացանք բնակիչների հետ քննարկումների արդյունքում լուծումներ գտնել: Այստեղ նաև կառուցելու ենք մայթեզր 1-ին փողոցում, որը թաղամասի ստեղծման օրվանից պարզապես չի եղել»,- նշված է գրառման մեջ: