ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 10:00-11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արտաշատ խոշորացված համայնքի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվելու է «Օդային տագնապի դեպքում տարահանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք, որի ընթացքում փորձարկվելու է էլեկտրական շչակ, ժամը 12:00-13:00-ն ընկած ժամանակահատվածում Արտաշատ խոշորացված համայնքի Հնաբերդ բնակավայրում ևս փորձարկվելու է էլեկտրական շչակ: