Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը քիչ առաջ դատարանի որոշմամբ երկու ամսով կալանավորվեց։
Տեղեկությունը «Լուրերին» հաստատեց Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
Հիշեցնենք, որ Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը և ևս 10 անձ ձերբակալվել են։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով կատարված նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Սիմոնյանը, 2020-2022 թթ. ընթացքում զբաղեցնելով ՀՀ առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, չի կատարել իր ծառայողական պարտականությունները, որի հետևանքով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:
Երեկ դատարանի որոշմամբ կալանավորվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Բ. Շ.-ն, ՀՀ ԱՆ «Թոքաբանության ազգային կենտրոն» ՓԲ ընկերության դեղակայուն բաժանմունքի վարիչ Լ. Ե.-ի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան