Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Մալայզիայի արտաքին գործերի նախարար դոկտոր Զամբրի Աբդուլ Կադիրը շնորհավորական ուղերձներ են փոխանակել երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
Ուղերձներում նախարարներն անդրադարձել են Հայաստանի և Մալայզիայի միջև վերջին երեսուն տարիների ջերմ և բարեկամական հարաբերություններին, որոնք ձևավորվել են փոխադարձ հարգանքի և փոխգործակցության մթնոլորտում։
Նախարարները վերահաստատել են երկու երկրների միջև բարեկամությունն ու դիվանագիտական կապերը ապագայում ևս խորացնելու և համագործակցությունը էլ ավելի սերտացնելու պատրաստակամությունը։