ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շարունակել է առանձնազրույցները ՊՆ N զորամասի սպայակազմի հետ:
Առանձնազրույցների ընթացքում նախարարն անդրադարձել է ԶՈՒ մարտունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին, ինչպես նաև սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի:
Սուրեն Պապիկյանը սպաների հետ զրուցել է նաև նրանց սոցիալ-կենցաղային պայմանների շուրջ:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը վստահեցրել է, որ արվում է հնարավորը՝ սպաների ծառայության արդյունավետությունն ու որակը բարձրացնելու և նրանց սոցիալական ապահովության ուղղությամբ մի շարք ծրագրեր իրականացնելու համար։