Դանիայից, Գերմանիայից և Նիդերլանդներից առաջին Leopard 1 տանկերն Ուկրաինային կփոխանցվեն մայիսի սկզբին: Այս մասին հայտարարել է Դանիայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Թրոելս Լունդ Պոուլսենը:
Նրա խոսքով՝ 2023 թվականի ընթացքում հնարավոր կլինի Ուկրաինային մատակարարել 80-90 տանկ։
«Դրանք առաքվելու են անընդհատ, քանի որ պետք է ներառվեն ուկրաինացի զինվորների հետ ուսումնական միջոցառումներում: Այդ պատճառով մենք կարծում ենք, որ դրանք մեծ քանակությամբ կմատակարարվեն մոտավորապես մայիսի սկզբից մինչև տարեվերջ»,- ասել է պաշտոնյան։