Մարտի 12-13-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-15-ը օրվա ընթացքում առանձին շրջաններում, 16-ին՝ շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-4 մ/վ արագությամբ, մարտի 11-15-ը առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 12-15 մ/վ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4-7 աստիճանով:
Երևանում մարտի 12-13-ը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 14-ի երեկոյան ժամերին, 15-ի գիշերը և 16-ին հնարավոր է անձրև: