Միացյալ Նահանգները հրապարակել է դեպի Ռուսաստան արգելված ապրանքներ արտահանելու համար կիրառվող մեխանիզմները: Այն երկրների ցանկում, որոնց միջոցով արգելքի տակ գտնվող ապրանքը կարող է վերարտահանվել Ռուսաստան կամ Բելառուս, հայտնվել է Հայաստանը: Մասնագետները փաստարկում են, թե ինչու Հայաստանը չի կարող ներգրավված լինել խախտումների մեխանիզմում: Փորձագետները նաև հորդորում են զգույշ լինել, որ պատժամիջոցների տակ հայտնված ընկերությունների հետ գործարքի չգնան Հայաստանում նոր բացված օտարերկրյա կազմակերպությունները:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: