Հայաստանում ԱՄՆ արտակարգ և Լիազոր դեսպան Քրիստինա Քվինը Twitter-ի իր միկրոբլոգում ներկայացրել է Սյունիքի և Վայոց ձորի մարզեր կատարած այցից ստացած տպավորությունները:
«Սյունիք և Վայոց ձոր կատարած ուղևորության ընթացքում ես հնարավորություն ունեցա ծանոթանալու Հայաստանի բնական գեղեցկությանն ու եզակի մշակութային ժառանգությանը, համտեսելու տարածաշրջանային խոհանոցի համեղ ուտեստները և ծանոթանալու Հայաստանի որոշ տաղանդավոր արհեստավորների հետ: Անհամբեր սպասում եմ ավելին տեսնելուն»,- նշել է դեսպանը: