Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Մերապի հրաբուխը՝ հայտնել են տարերային աղետների հետևանքների մեղմացման ազգային գործակալությունից։
Գերատեսչությունում նշել են, որ խառնարանից լավայի հոսքերը տարածվել են 1,5 կմ հեռավորության վրա: Մարդկանց արգելել են 7 կմ-ից ավելի մոտ մոտենալ հրաբխին:
2910 մ բարձրությամբ Մերապի հրաբուխը Ինդոնեզիայում համարվում է ամենաակտիվներից մեկը։ Ընդհանուր առմամբ, երկրում կա մոտ 130 հրաբուխ: