Մեկնարկել են /Հ-70/- Քարինջ մարզային նշանակության ավտոճանապարհի կմ0+000-կմ3+500 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:
Ճանապարհը սկսվում է Լոռու մարզով անցնող Հ-70 հանրապետական նշանակության ճանապարհի 4-րդ կիլոմետրից և հասնում մինչև Քարինջ բնակավայր։ Ճանապարհի ծածկն ամբողջովին քայքայված էր, դժվարանցանելի, տասնամյակներ շարունակ չէր նորոգվել։
Այժմ կատարվում են քանդման աշխատանքներ, հողային հանույթ։ Հիմնանորոգման շրջանակներում վերականգնվելու է հողային պաստառը, տեղադրվելու է նոր ասֆալտբետոնե ծածկ, վերականգնվելու են նաև մոտքերը, իջատեղերը, մայթերը, ջրահեռացման համակարգը, կատարվելու են ճանապարհի կահավորման աշխատանքներ։
Շինաշխատանքներն իրականացնում է «Ճանապարհ» ՍՊԸ-ն։
Ֆինանսավորումը կատարվել է ՀՀ պետական բյուջեից։