Ղրղզական կողմը հանդես է գալիս ՀԱՊԿ շրջանակներում այնպիսի մեխանիզմների ստեղծման օգտին, որոնք նախատեսում են կազմակերպության մասնակիցների միջև ուժի կիրառման կանխարգելում վեճերի և տարաձայնությունների դեպքում։ Այդ մասին ուրբաթ Բիշքեկում հայտարարել է Ղրղզստանի ԱԳՆ ղեկավար Ժեենբեկ Կուլուբաևը՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ հանդիպման ժամանակ, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նախարարը նաև նշել է, որ Ղրղզստանը ՀԱՊԿ-ին անդամակցությունը համարում է երկրի արտաքին քաղաքականության առանցքային ուղղություններից մեկը։
Իր հերթին, Տասմագամբետովը, որն առաջին անգամ է Բիշքեկ ժամանել որպես կազմակերպության գլխավոր քարտուղար, Կուլուբաևին տեղեկացրել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների կատարման և ընթացիկ տարվա աշխատանքային ծրագրի մասին։ Նա խոստացել է, որ հաշվի կառնվեն ՀԱՊԿ ներուժի զարգացման վերաբերյալ ղրղզական կողմի հնչեցրած առաջարկները։