ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը միաժամանակ ողջունել և միաժամանակ քննադատել է պետքարտուղարության դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ:
«Պետքարտուղարությունն Ալիևին իրավացիորեն կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, սակայն հիասթափեցնող է, որ նրանք հրապարակայնորեն բացառեցին Ադրբեջանի դեմ պատժամիջոցները: Բոլոր տարբերակները պետք է մնան սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցրել իր չարաշահումները և չի հետևել միջազգային իրավունքին»,- գրել է Փալոնը թվիթերի իր միկրոբլոգում։