ՊՊԾ գունդը գրավածներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի առողջական վիճակի մասին կեղծ եզրակացություն տալու համար մեղադրվող Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Չարչյանի և մյուս 4 փորձագետների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:
Տեղեկությունը «Լուրերին» հայտնել են Դատախազությունից՝ հավելելով, որ դատախազը հաստատել է նրանց մեղադրական եզրակացությունը: «Իզմիրլյան» կենտրոնի նախկին տնօրենն ու մյուս փորձագետները մեղադրվում են Արթուր Սարգսյանի վերաբերյալ կեղծ եզրակացություն տալու համար:
Սարգսյանն ուներ Բեխտերևի հիվանդություն, որն անհամատեղելի էր կալանքի հետ: Նրա վիճակը վատացել էր կալանավայրում, և բժիշկներին չէր հաջողվել փրկել կյանքը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան