Իրանի գազի ազգային ընկերության ներկայացուցիչը հայտարարել է, որ Թուրքմենստանից այս պահին սվոփի շրջանակներում 10 մլն խմ գազ է ներկրվում, որից միայն 7 մլն-ը մատակարարվում է Ադրբեջանին:
Մատակարարումների դադարեցման մասին հայտնի էր դարձել հունվարին: Պատճառը սաստիկ ցուրտ եղանակի հետևանքով Թուրքմենստանում առաջացած գազի դեֆիցիտն էր:
2021 թ. նոյեմբերին Թուրքմենստանի, Իրանի, Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ սվոփ եղանակով տարեկան 1.5-2 մլրդ խմ գազ է մատակարարվելու Ադրբեջանին: