Թուրքիայում 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Կայսերի քաղաքից 8 կմ հարավ-արևելք։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ավելի վաղ 4,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել Իտալիայի կենտրոնական հատվածում։