Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում խուզարկություն է իրականացվում. տեղեկությունը «Լուրերին» հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից՝ հավելելով, որ քրեական վարույթն առնչվում է կորոնավիրուսի համավարակի շրջանում տեղի ունեցած չարաշահումներին:
Հիշեցնենք՝ Գևորգ Սիմոնյանը 2020-2022 թթ. փետրվարն առողջապահության նախարարի տեղակալն է եղել:
Կոմիտեից այլ մանրամասներ կհայտնեն ավելի ուշ:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան