Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման ծրագրով ամբողջությամբ հիմնանորոգվել է թիվ 82 մանկապարտեզը:
Փոքրիկների համար ստեղծված պայմաններին ծանոթացել են Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը և փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:
80-ական թվականներին հիմնադրված նախակրթարանը երբևէ չէր հիմնանորոգվել:
Ծրագրի շրջանակում իրականացվել են ջերմամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել են ջեռուցման և օդափոխության նոր համակարգեր, արդիականացվել են ջրամատակարարման և կոյուղու ցանցերը:
Նախագիծը, ի դեպ, հնարավորություն է տվել կրկնապատկել գործող խմբերի թիվը. չորսի փոխարեն այսուհետ մանկապարտեզը կաշխատի ութ խմբով և կընդունի շուրջ 240 փոքրիկի:
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հիմնանորոգումից հետո շահագործման է հանձնվել նաև Երևանի թիվ 179 դպրոցի ֆուտբոլի դաշտը: