Եվրոպայի էներգետիկան դեռևս խիստ կախված է ռուսական ատոմային սեկտորից, գրում է New York Times-ը:
Պարբերականը նշում է, որ Եվրամիության համար ավելի հեշտ էր պատժամիջոցների պատճառով ռուսական նավթին ու գազին փոխարինող գտնել, քան հրաժարվել «Ռոսատոմից» «կախվածությունից»: Թերթը գրում է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանը դեռևս վճռորոշ նշանակություն ունի Եվրոպա էներգետիկ մատակարարումների հարցում, տարածաշրջանում էլ քչերն են աջակցում «Ռոսատոմի» դեմ պատժամիջոցներ սահմանելու առաջարկներին: Բացի այդ, նշվում է, որ այն երկրներում, որտեղ կան Ռուսաստանի հետ կառուցված միջուկային ռեակտորներ, կախվածությունը խորապես արմատավորված է։
«Ռուսական ատոմային արդյունաբերությունից հրաժարվելն ուժեղ հարված կլինի։ Ատոմային ոլորտում մատակարարման շղթան չափազանց բարդ է։ Նորի տեղադրումը թանկ է և տարիներ է պահանջում»,- հավելում է թերթը։