Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել, ձերբակալվել և Մասիսի բաժին է տեղափոխվել 32-ամյա Վռամ Կ.-ն, որը 2022 թ. հունիսի 28-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի (Դասալքությունը) 3-րդ մասի մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին: