Այսօր՝ ժամը 19։10-19։40-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենքեր։ Այս մասին հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից:
Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։