Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Բաքվի պետական կրկեսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել։ Հաղորդվում է, որ միջադեպի հետևանքով տուժել է 3 մարդ։ Ստացված տեղեկությունների համաձայն՝ տուժածներից մեկը ուսանող է։ Դեպքի վայր են ժամանել իրավապահները։ ՆԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ փաստի առթիվ կատարվում է քննություն։
Դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բրիգադները։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման ասոցիացիան խոստացել է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։