Հայ-ադրբեջանական հարաբերությունների հարցը միշտ էլ հրատապ է եղել՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պետքարտուղարության խոսնակը՝ անդրադառնալով ամերիկյան հետախուզության զեկույցին, որի համաձայն խաղաղության պայմանագրի բացակայության դեպքում հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածությունը կմեծանա։
«Այդ հարցը միշտ հրատապ է եղել, քանի որ շատ զգայուն իրավիճակ է ստեղծվել... Մի իրավիճակ, որում չափազանց մեծ է բռնության հավանականությունը: Հենց դա էլ տեսանք վերջին օրերին Լեռնային Ղարաբաղում: ԱՄՆ-ը ցանկանում է անել հնարավորը՝ նպաստելու այս երկարամյա հակամարտության կարգավորմանը: Կշարունակենք աշխատել Հայաստանի և Ադրբեջանի հետ երկկողմ և եռակողմ ձևաչափերով՝ աջակցելով նրանց ջանքերին: Կօգտագործենք համապատասխան բոլոր մեխանիզմները, կօգնենք այդ երկրներին բանակցություններ վարել և պայմանավորվածություններ ձեռք բերել»,- ասել է Նեդ Փրայսը: