ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ջրային ոլորտի ռազմավարության մշակման հայեցակարգային մոտեցումները:
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել ջրային ոլորտում առկա կարգավորումներին, խնդիրներին, ոլորտի միջազգային փորձին, պլանավորված իրավական շրջանակներին, ջրային համակարգերի կարգավորման մոդելներին, մշակվելիք ռազմավարության կառուցվածքին:
Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, ներկայացվել են տարբեր դիտարկումներ և առաջարկություններ:
Վարչապետ Փաշինյանը կարևորել է ջրային ոլորտի ռազմավարության մշակումը և նշել, որ այն պետք է տա հետևյալ հարցերի պատասխանները. մեր երկրում որքա՞ն ջրային ռեսուրս է առկա, որքա՞ն պետք է կուտակել և ո՞ր ուղղությամբ որքան պետք է օգտագործել:
Նիկոլ Փաշինյանն ընդգծել է՝ առաջնային խնդիրն է առկա պաշարների արդյունավետ կառավարումը, ջրի շուկայի և բաշխման համակարգի ձևավորումն ու ջրամբարաշինության խթանումը: