Եգիպտոսում Հայաստանի դեսպանությունը մասնակցում է մարտի 9-18-ն անցկացվող Կահիրեի միջազգային տոնավաճառին։ Այս մասին տեղեկանում ենք դեսպանությունից:
Դեսպանության տաղավարում ներկայացված են հայկական մոտ երկու տասնյակ ընկերությունների արտադրանքների ձևանմուշներ։
Մարտի 9-ին տեղի է ունեցել տոնավաճառի բացումը, որին ներկա են եղել եգիպտացի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետության շրջակա միջավայրի նախարար Յասմին Աբդել Ազիզ Ֆուադը և տեղական զարգացման նախարար Հիշամ Ամնան։
Տոնավաճառը համարվում է Եգիպտոսի ամենամեծ առևտրային միջոցառումներից մեկը։
Տոնավաճառի եգիպտացի և օտարերկրացի մասնակիցները ցուցաբերել են հետաքրքրություն հայկական արտադրանքների նկատմամբ։