Ադրբեջանի կազմում Արցախի ինտեգրացիայի հարց Հայաստանը չի քննարկել, «Ազատության» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա ընդգծել է, որ քննարկումները իրավունքների և անվտանգության մասին են, և միջազգային պայմանավորվածությունները հենց դրանք են եղել:
Մեխանիզմներից մեկը, օրինակ՝ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի շփման գծի շուրջ ապառազմականացված գոտու ստեղծումը, նշել է Գրիգորյանը և հավելել՝ այս պահին կա միջազգային մեխանիզմ՝ բանակցությունների մասին պայմանավորվածություն, իսկ կարգավորումները, որոնք պետք է ապահովեն անվտանգություն և իրավունքներ, արդեն բանակցությունների առարկա են: