ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը հանդիպումներ է ունեցել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի հետ՝ քննարկելու տնտեսական և անվտանգային հարցերն այդ մարզերում։ Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:
Դեսպանը փաստել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակաբար սատարելու Հայաստանի անկախությանն ու ինքնիշխանությանը։