Շիրակի մարզի պարեկներն օրերս Գյումրիի Երևանյան խճուղում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 36-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգված և մոխրացած հետքերով կաթուցիչ: Ձերբակալվածի հայտնածով՝ զանգվածը թմրանյութ է:
Մարտի 7-ին էլ Շիրակի պարեկները Գյումրիի Մուշ-2 թաղամասում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 34-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: